Հուլիսի 16-ի ամփոփումը տավուշյան սահմանից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

140

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում Արծրուն Հովհաննիսյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Չաբանյանն ամփոփել են տավուշյան լարված օրը։

Ցերեկվա ընթացքում՝ մինչև ժամը 19։00-ն, ադրբեջանական կողմից հարվածները հայկական խախաղ բնակավայրերի ուղղությամբ շարունակվել են։ Հիմնականում թիրախավորվել են Տավուշ գյուղն ու Բերդ քաղաքը։ Չինարի գյուղից Արամայիս Հովակիմյանը վիարվորում է  ստացել, ԱԻՆ-ի ավտոմեքենան հասել է օգնության, սակայն  ադրբեջանական ԱԹՍ-ից թիրախավորվել ու պայթեցվել։

Ադրբեջանի կողմից ագրեսիվ հոխորտանքներ մինչ այժմ հաճախ ենք լսել, սակայն 30 տարվա մեջ առաջին անգամ պաշտոնական հայտարարություն է տարածվել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից, թե իրենց ԶՈւ-երը կհարվածեն Մեծամորի ատոմակայանին։  Ի պատասխան հոխորտանքին՝ Հայաստանի կողմից ոչ մի հայտարարություն չի հնչել, բայց մեր ռազմաքաղաքական ներկայացուցիչները խնդիրը ներկայացրել են դիվանագիտական կորպուսին, միջազգային կառույցներին։

Տավուշում գործող Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից մանրամասները՝ տեսանյութում