Թրամփը փոխեց իր նախընտրական քարոզարշավի ղեկավարին

107

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է փոխել իր նախընտրական քարոզարշավի ղեկավարին՝ այդ պաշտոնում նշանակելով Ուիլյամ Ստեպիենին: Նախագահն այդ մասին հայտարարել է իր թվիթերյան էջում:

Թրամփի խոսքերով՝ Ստեպիենը երկար ժամանակ ղեկավարել է թվային տեխնոլոգիաների և տվյալների ոլորտում իրենց գերազանց ռազմավարությունը և կշարունակի այդ գործը՝ արդեն լինելով ընտրարշավի ավագ խորհրդատու։ Ռուսաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Պավել Կոշկինի կարծիքով՝ դա կարող էր տեղի ունենալ այն պատճառով, որ ամերիկացի առաջնորդի նախընտրական քարոզարշավն ընթանում է «ոչ իր ուզածով», հաղորդում է news.ru-ն։