Ադրբեջանցիներն իրենց պարտությունը փորձում են թաքցնել կեղծ լուրերի հետևում

100

«Haqqin. az»-ը տարածել է Նարեկ Պետրոսյանի՝ զինվորական համազգեստով լուսանկարն ու տեղեկություն հրապարակել, թե հայ զինվորը Տավուշում տեղի ունեցող մարտական գործողությունների ժամանակ զոհվել է ադրբեջանցիների հարվածից։ Իր «զոհվելու» մասին Նարեկն անձամբ է տեղեկացել սոցցանցերից։

ՀՀ ՊՆ-ը հորդորում է՝  հետևել միայն պաշտոնական լրահոսին:

«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հետ զրույցում Նարեկ Պետրոսյանը հայտնել է, որ իր «մահվան» մասին լուրին ծանոթացել է համացանցից։ Սկզբում զարմացել և զայրացել է, հետո հասկացել՝ ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունն է, որի «զոհը» այս անգամ դարձել է հենց ինքը։