ՌԴ Պաշտպանության նախարարությունը՝ պատվաստանյութի մասին

116

Հետազոտությունների առաջին խմբի մասնակիցները այսօր դուրս գրվեցին հիվանդանոցից։ Մինչև դուրս գրելը, 18 կամավորներին հետազոտել են և ստուգել նրանց արյունը՝ իմունային պատասխանն ուսումնասիրելու համար։

Լաբորատոր փորձարկումները վկայում են կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութի անվտանգության մասին։ Պատվաստանյութը լավ է հանդուրժվել օրգանիզմի կողմից։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ չեն գրանցվել առողջության վերաբերյալ լուրջ բողոքներ կամ բարդացումներ։ Հետազոտություններն անցկացրել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը Գամալեյիի անվան ազգային հետազոտական կենտրոնի հետ համատեղ։