ՊՆ-ը կոչ է անում ադրբեջանական քարոզչական հրապարակումներին ուշադրություն չդարձնել

100

ՀՀ ՊՆ մամլո խոսնակը տեղեկացնում է, որ այս պահին  սահմանին հիմնականում պահպանվում է հրադադար։ Միջադեպեր և թիրախավորված կրակոցներ չեն արձանագրվել։

Իրավիճակը սահմանի ամբողջ երկայնքով ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիակատար վերահսկողության ներքո է։

Կոչ ենք անում ուշադրություն չդարձնել ՀՀ ԶՈՒ մասին պարբերաբար ապատեղեկատվություն տարածող ադրբեջանական քարոզչական հրապարակումներին։