ՀՀ ԶՈւ-ն իրենց խնդիրը հստակ կատարում են, չկա անհրաժեշտություն՝ դիմելու ՀԱՊԿ-ին, կամավորական խմբերի կարիք նույնպես չկա․ Արծրուն Հավհաննիսյան(video)

120

   ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հավհաննիսյանը  Տավուշի մարզում գտնվող հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից հաղորդել է, որ հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշի հատվածում,  երեկ ժամը 18։00-ից սկսած՝ լարվածությունն  աստիճանաբար նվազել է։ Իսկ կեսգիշերին սահմանի հակառակ կողմից կրակոցները դադարել են, չեն կիրառվել հրետանային միջոցներ։ Սահմանի արցախյան հատվածում ևս հանգիստ է եղել։

 Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից մանրամասները՝ տեսանյութում