Բուլղարիայում ցույցերի մասին

115

Արդեն մեկ շաբաթ է՝ շարունակվում են Բուլղարիայի կառավարության և գլխավոր դատախազի հրաժարականին ուղղված բողոքի ակցիաները։ Ըստ ՏԱՍՍ գործակալության թղթակցի, սա թերևս այն սակավ դեպքերից է, երբ որպես ցույցերի ղեկավար հանդես չի գալիս գլխավոր քաղաքական ուժերից որևէ մեկը։ Ցուցարարները, ամենայն հավանականությամբ, ոչ թե որևէ քաղաքական կազմավորման ներկայացուցիչներ են, այլ պարզապես քաղաքացիներ, ովքեր հոգնել են լավ ապագայի խոստումներից։

Նրանք ուզում են ներկայումս էլ ստանալ լավ վարձատրվող աշխատանք, ունենալ պատշաճ կենսաթոշակ, ցանկանում են սոցիալական արդարություն։