Օկլահոմայի կեսը հայտարարվեց հնդկացիների տարածք

83

ԱՄՆ Գերագույն դատարանը որոշում է կայացրել, ըստ որի Օկլահոմայի գրեթե կեսը պատկանում է մայրցամաքի բնիկ ժողովրդին։ Այդ որոշման համաձայն՝ նահանգի ամբողջ հարավային մասը պետք է ճանաչվի որպես ռեզերվացիայի մաս։ Սա բնիկ ամերիկացիներին վերաբերող ամենակարևոր գործերից մեկն է, որը վերջին տասնամյակների ընթացքում հասել է ԱՄՆ Գերագույն դատարան։ Այսուհետ այդ շրջաններում տեղի ունեցող հանցագործությունների համար միայն դաշնային դատախազները իրավունք կունենան քրեական հետապնդում իրականացնել բնիկ ամերիկացիների հանդեպ։

Օկլահոմայի բնակչությունը կազմում է մոտ 1,8 մլն մարդ, որոնց 15%-ը բնիկ ամերիկացի է, հաղորդում է news.ru-ն։