Քննադատենք, ոչ թե բամբասենք

162

Այն, որ Ադրբեջանն ամեն օր վայրկյան կարող է հարձակվել ու պատերազմ հրահրել, պարզ է բոլորին, և պարզ է արդեն երեք տասնամյակ: Այս իրողությունը մեզ անընդհատ ստիպում է զինվել ու պատրաստ լինել պատերազմի. դա պատերազմից խուսափելու ամենաարդյունավետ միջոցն է:
Բայց, երբ սկսվում է պատերազմը, այն պատվով հաղթահարելու մեկ այլ միջոց էլ կահամախմբվածությունը: Պատերազմի ժամանակ չի կարելի լինել երևանցի, աշտարակցի, վարդենիսցի, աբովյանցի ու հրազդանցի, չի կարելի լինել նաև հանրապետական, իմքայլական, բհկական, դաշնակցական, հնչակյան, ռամկավար ու այլական, այդ ժամանակ մենք պետք է ունենանք մեկ կուսակցություն, որի անունը Հայրենիք (չշփոթել Արթուր Վանեցյանի ղեկավարած կուսակցության հետ) է: Այլընտրանք լինել չի կարող, որովհետև, անկախ քաղաքական հայացքներից ու գաղափարական անհամաձայնություններից, մենք մեկ ազգ ենք հայեր, և հարկ չկա իրար հոշոտելու, երբ թշնամին քար է գցում մեր նոր թաղած մարգերի մեջ:
Իհարկե, գաղափարական անհամաձայնությունները միշտ են եղել, և դա կարևոր է: Պերճ Զեյթունցյանը գտնում էր, որ այս փոքրիկ հողակտորի վրա առկա գաղափարական անհամաձայնությունները խոսում են մեր զարգացվածության մասին:
Նկատի ունենալով մեր մեծ գրողի այդ խոսքը, միաժամանակ պետք է զգույշ լինենք, որ գաղափարական անհամաձայնություններն ու քննադատությունները չվերածվեն բամբասանքների ու հայհոյանքների, իսկ քաղաքական հակամարտությունները չվերածվեն անձնական թշնամանքների:
Վերը թվարկեցի մի քանի կուսակցությունների անուններ, որոնք, անկեղծ լինենք, շատ էլ չեն սիրում իրար, եթե կուզեք իմանալ, ոմանք ոմանց ատում են: Ես արդեն նշեցի, որ դա սխալ մարտավարություն է, որովհետև ատելության պայքարի պտուղները դառն են լինում, իսկ այն, ինչ մենք ցանում ենք այսօր մեր պայքարով, որը ճաշակելու են մեր սունդները:
Իմ ընթերցողները լավ գիտենորքան ծայրահեղ դիրքորոշումներ ունեմ կապված գործող իշխանության վարած քաղաքականության հետ, բայց ես երբեք ինձ թույլ չեմ տա ներքաշվել ներքաղաքական պայքարի մեջ, երբ սահմանում պատերազմ է: Մի հին առած կա, կարծեմբրիտանական, որը հետևյալն է սրիկա է, բայց մեր սրիկան է: Հուսով եմ
`պարզ արտահայտվեցի. այս իրավիճակից հետո ես կրկին իրերն իրենց անուններով կկոչեմ: Պնդումս, անշուշտ, չի վերաբերում նաև այն դեպքերին, երբ պատերազմական իրավիճակների ժամանակ այս կամ այն պետական գործիչն իր ապիկար գործունեությամբ ջուր է լցնում թշնամու ջրաղացին թուլացնելով մեր դիրքերը: Ցավոք, 2016թ. ոմանք, իշխանություն չունենալով, իրենց տարած քարոզչությամբ, ընդդիմություն հորջորջվելով, ջուր էին լցնում թշնամու ջրաղացին: Չեմ ուզում անուններ տալ, ժամանակն արդեն արել է այդ ծանր աշխատանքը: Հուսով եմ` կրկին հասկացանք իրար:
Ես չեմ ուզում, որ նույնը կրկնվի նաև այսօր կամ վաղը:
Փառք Աստծո, ճանաչելով այսօրվա ընդդիմադիր գործիչների ճնշող մեծամասնությանը, կարող եմ ասել, որ ամեն ինչով հանդերձ, նրաց հոսեցրած ջրերը մեր պետության ջրաղացն են պտտում:
Չկրկնեք 2016 թվականի սխալը:
Հ.Գ. Քննարկել, քննադատել կարելի է, բայց ցեխ շպրտելը ոչ առաջինի հետ կապ ունի, ոչ վերջինի:
Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ