Վթարային իրավիճակի հետևանքով վնասվել են Տավուշի մարզի 3 գյուղերի գազատար ցանցերը

125

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ստեղծված վթարային իրավիճակի հետևանքով  հուլիսի 13-ին վնասվել են վերգետնյա գազատար ցանցեր, ինչի պատճառով դադարեցվել է Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար գյուղերի և Չինարի գյուղի մի հատվածի գազամատակարարումը:

Վթարային իրավիճակի վերացումից հետո կվերականգնվի նշված գյուղերի գազասպառողների գազամատակարարումը: