Ռուսական պատվաստանյութի դրական արդյունքներ

106

Սեչենովի անվան համալսարանում իրականացվել են կորոնավիրուսի դեմ ռուսական առաջին պատվաստանյութի կլինիկական փորձարկումները։ Այդ մասին ՌԻԱ գործակալությանը հայտնել է Սեչենովի անվան համալսարանի Տրանսլյացիոն բժշկության և բիոտեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Վադիմ Տարասովը։

Կլինիկական փորձարկումները սկսվել էին հունիսի 18-ին։ Պատվաստանյութը մշակվել է Գամալեյիի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային ինստիտուտի կողմից։

Հաջողությամբ ավարտվել են կամավորների վրա փորձարկումները։ Բոլոր կամավորներն իրենց լավ են զգում։ Նրանց առաջին խումբը դուրս կգրվի հուլիսի 15–ին։

Այս փուլի նպատակն էր՝ ցույց տալ, որ տվյալ պատվաստանյութը անվտանգ է մարդու առողջության համար, և դա արվեց։