Հայացք Ռուսաստանից՝ սահմանային բախումների վերաբերյալ

119

Հաշվի առնելով ԱՄՆ-ում ազդեցիկ հայկական լոբբիի գոյությունը, սահմանային բախումների առնչությամբ մի շարք քաղաքական գործիչներ հանդես են եկել որպես Հայաստանի կողմնակիցներ։ Եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը փորձում է օգտագործել իր ամերիկացի կողմնակիցների հռետորաբանությունը, դա դժվար թե էական ազդեցություն ունենա իրավիճակի վրա։ ԱՄՆ-ի համար տարածաշրջանը արտաքին  քաղաքականության գերակայություն չէ, և Վաշինգտոնը երկու կողմերից ոչ մեկի հետ չունի նույնքան սերտ հարաբերություններ, որքան ունի Մոսկվան։ Այդ մասին news.ru-ին տված հարցազրույցում ասել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական համալսարանի Կովկասի խնդիրների և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը։