Ճապոնիայի օդանավակայններում թեստավորման հատուկ կենտրոններ

94

Սեպտեմբերին Ճապոնիայի խոշոր քաղաքների օդանավակայաններում հավանաբար կգործեն կորոնավիրուսի թեստավորման կենտրոններ։ Հետագայում, կարանտինային կայանների հնարավորությունները մեծացնելուց հետո, Ճապոնիան մտադիր է թեստավորման հզորությունը հասցնել օրական 13,000-ի։ Նոր սարքավորումներում աշխատանք կարվի թեստերի պատասխանները ստանալ ոչ թե օրերի, այլ ժամերի ընթացքում՝ ներդնելով թեստավորման առաջատար մեթոդներ։ Կենտրոնները կթեստավորեն նաև երկրից մեկնողներին։ Թեստերի բացասական արդյունք ունեցողները կստանան հավաստագրեր, գրում է Kyodo News-ը։