Էրդողանը սպառնում է

173

Թուրքքագետ Հայկ Գաբրիելյանը Ֆեյսբուկյան իր էջում գրում է, “Էրդողանը բնականաբար հանդես է եկել Տավուշյան դեպքերի կապակցությամբ ադրբեջանամետ հայտարարությամբ, Հայաստանին մեղադրել է «տարածաշրջանում լարվածության նոր օջախներ առաջացնելու» համար։ Թուրքիայից արդեն մոտ մեկ տասնյակ արձագանք կա այս թեմայով, դրանցում հիշեցում կա «մեկ ազգ, երկու պետության» կարգախոսին։ Իրականում գործում է իմ ֆեյսբուքյան գրառմամբ մատնանշած «կթու կովի» սկզբունքը։ Թուրքիայի համար բավական մեծ տեմպերով աճում է Ադրբեջանի կարևորությունը, և որքան աճում է այն, այնքան կթեժանան Թուրքիայի ադրբեջանամետ հայտարարությունները։ Ադրբեջանի այդ կարևորության աճի մասին խոսել եմ Առաջին լրատվականի եթերում։

Էրդողանը հերթական անգամ սպառնացել է Թուրքիայից վտարել տասնյակ հազարավոր հայերի։ Որքան որ հիշում եմ, առնվազն 2010թ-ից Էրդողանը սպառնում է վտարել «100,000 հայերի», որոնք նրա խոսքերով՝ ապօրինի են ապրում ու աշխատում Թուրքիայում։ Եթե նախկինում կարելի էր հանգիստ անտեսել Էրդողանի այս սպառնալիքը, կարծում եմ՝ առաջիկայում այս սպառնալիքը իսկապես կարող է իրագործվել՝ կախված Թուրքիայի համար Ադրբեջանի կարևորության շարունակական աճից։ Պետք է քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ և Էրդողանին զրկել իր առնվազն տասնամյա նույն երգից”։