Ռազմական միջամտության սպառնալիք

170

Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանը մեղադրել է իրավիճակի սրման մեջ և ակնարկել հնարավոր ռազմական միջամտության մասին։ Էրդողանի խոսքերով՝ ծանր զենքի օգտագործումը իբր ցույց է տալիս, «որ հակամարտությունը գիտակցված հարձակում է Ադրբեջանի վրա»։

«Թուրքիան առանց վարանելու դեմ դուրս կգա Ադրբեջանի հողերի նկատմամբ ցանկացած ոտնձգության դեմ», ասել է Թուրքիայի նախագահը։ Տվյալ խոսքերը կարելի է մեկնաբանել որպես Հայաստան-Ադրբեջան հակամարտությունում ռազմական միջամտության սպառնալիք, գրում է Царьград հեռուստաալիքի կայքը։

Ավելի վաղ Թուրքիան նման ձևով միջամտել էր Լիբիայի քաղաքացիական պատերազմին։