Արցախի սահմանին հարաբերական կայուն իրադրություն է

111

Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ինչպես հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը, այնպես էլ այս պահին,  պահպանվում է հարաբերական կայուն իրադրություն:

ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները շարունակում են ուշադրությամբ  հետևել առաջնագծում տեղ գտնող զարգացումներին և պատրաստ են, անհրաժեշտության դեպքում, ձեռնարկել իրավիճակից բխող համարժեք գործողություններ: