ԱՄՆ-ում սպանեցին «Բոլոր կյանքերն են կարևոր» արտահայտության համար

100

Այս պատմությունը թաքցվում էր երկար ժամանակ, և միայն վերջերս այն հայտնվեց զանգվածային լրատվամիջոցներում, հուլիսի 13-ին գրում է Комсомольская правда-ն։

Հուլիսի 5-ին Ինդիանապոլիսում, ըստ ստացված տվյալների, տեղի է ունեցել բախում երիտասարդների երկու խմբերի միջև՝ 24-ամյա սպիտակամորթ Ջեսիկա Ուիթաքերն իր ընկերների հետ և Black lives matter շարժման երկու ակտիվիստ։

Black lives matter շարժման ներկայացուցիչները Ջեսիկա Ուիթաքերին առաջարկել են կրկնել իրենց լոզունգը՝ «Սև կյանքերը կարևոր են», Ջեսիկան պատասխանել է՝ «Բոլոր կյանքերն են կարևոր»։ Ընդհարումից հետո խմբերը բաժանվել են։ Ըստ երևույթին, հետո ակտիվիստները կամրջի տակ սպասել են Ջեսիկային և հրազենով սպանել։