ԱՄՆ-ում մահապատիժը վերականգնվեց դաշնային մակարդակով

93

ԱՄՆ Գերագույն դատարանը որոշում կայացրեց, ըստ որի ԱՄՆ-ի իշխանությունները 17 տարվա դադարից հետո կարող են ի կատար ածել առաջին մահապատիժը դաշնային մակարդակով դատապարտված հանցագործի համար, հաղորդում է Associated Press-ը։

Որշումն ընդունվել է հինգ կողմ, չորս դեմ ձայներով։ Դատական մարմնի որոշման մեջ գրված է՝ «մահապատժի վճիռների իրականացումը կարող է շարունակվել, ինչպես և նախատեսվում էր»։ Այսպիսով ԱՄՆ Գերագույն դատարանը չեղարկեց Կոլումբիա մայրաքաղաքային օկրուգի դատարանի այն որոշումը, որով ագելվում էր մահապատիժը դաշնային մակարդակով։