Ադրբեջանի դեսպան․ «ՌԴ-ն ի վիճակի է լուծել հակամարտությունը»

106

ՌԴ-ն այն միջնորդն է, որն ի վիճակի է լուծել Բաքվի և Երևանի հակամարտությունը։ Այդ մասին հայտարարել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Պոլադ Բյուլբյուլ-օղլին։

«Երեկ ԱԳ նախարարն ամբողջ օրը բանակցային գործընթացների մեջ էր։ Երեկ զանգեց Սերգեյ Լավրովը։ Հայկական կողմի հետ ևս տեղի ունեցավ զրույց։ Ռուսաստանի Դաշնությունն այն միջնորդն է, որն ի վիճակի է ոչ միայն մեղմացնել իրավիճակը, այլև լուծել հակամարտությունը, հայտարարել է դիվանագետը Эхо Москвы ռադիոկայանի եթերում։