ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է սահմանային իրավիճակի սրումը

125

ՌԴ դիվանագետները նշել են, որ անթույլատրելի են համարում իրավիճակի հետագա սրումը, քանի որ դա սպառնալիք է տարածաշրջանի անվտանգության համար, հաղորդում է news.ru-ն։

«Ստացվող տեղեկությունների համաձայն, ռազմական գործողությունները շարունակվում են։ Օգտագործվում է հրետանի։ Կան սպանվածներ և վիրավորներ։ Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին և մերձավորներին», ասվում է արտգործնախարարության կայքում տեղադրված հայտարարության մեջ։

Մոսկվան երկու կողմերին կոչ է արել հարգել հրադադարը։ ՌԴ ԱԳՆ-ն, իր հերթին, պատրաստ է տրամադրել անհրաժեշտ աջակցություն՝ իրավիճակի կայունացման համար։