Կրճատվել է Green card-երի տպագրությունը

120

ԱՄՆ-ի իշխանությունները այնպես են նվազեցրել տպագրվող Green card-երի քանակը, որ դրանք չեն բավականցրել նույնիսկ այն միգրանտներին, որոնց խոստացել էին տրամադրել քարտը։ Այդ մասին գրում է Washington Post թերթը։

Ըստ թերթի, բառացիորեն անջատվել են այն փաստաթղթերը տպող մեքենաները, որոնք ապացուցում են, որ միգրանտը երկրում գտնվում է օրինական հիմքերով․ պետությունը վերցրել է անհրաժեշտ փաստաթղթերը և խոստացել տրամադրել Green card։

Տպագրող մի ընկերության հետ (Քաղաքացիության և ներգաղթի ծառայություն) պայմանագրի ժամկետն ավարտվել է։ Երկրորդ ընկերությունը մի քանի շաբաթ առաջ դադարեցրել է արտադրությունը, իսկ երրորդը՝ նվազեցրել արտադրության ծավալները։ Ընկերությունը մտադիր է շարունակել ծավալների պակասեցումը, եթե Կոնգրեսից չստանա 1,2 մլրդ դոլարի օգնություն։