Խորհրդարանում Զելենսկուն և նրա թիմակիցներին կոչ արեցին հրաժարական տալ

107

«Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի»  կուսակցության պատգամավորները Զելենսկուն և նրա թիմակիցներին կոչ են արել ներողություն խնդրել երկրի քաղաքացիներից և հրաժարական տալ, հաղորդում է news.ru-ն։

NewsOne հեռուստաալիքի կայքում հրապարակված իրենց հայտարարության մեջ խմբակցության անդամները նշել են, որ Զելենսկու հիմնական խոստումը եղել է խաղաղության վերադարձը Ուկրաինա, ինչը պետք է իրականացվեր Դոնբասի հակամարտության կարգավորման միջոցով, սակայն մեկ տարվա կառավարման ընթացքում իշխանությունները ոչինչ չեն արել։