Բունդեսթագի պատգամավորը՝ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ

108

Գերմանիայի Բուդեսթագի պատգամավոր Ֆլորիան Հանը (Քրիատոնեա-դեմոկրատական միություն և Քրիստոնեա-սոցիալական միություն), մեկնաբանելով Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխումը, հայտարարել է, որ տեղի ունեցող երևույթը սադրանք է ընդհանուր եվրոպական մշակույթի համար։ Պատգամավորը Թուրքիային կոչ է արել հրաժարվել Եվրոմիությանը միանալու մտքից։ Նրա խոսքերով՝ Թուրքիայի կառավարությունը շարունակում է հեռանանալ եվրոպական արժեքներից, հաղորդում է Bild-ը։

«Մենք պետք է հետևություններ անենք, ինչպես նաև խիզախություն ունենանք վերջ դնելու ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցություններին», ասել է պատգամավորը։