Բուլղարիայում ցույցերը կշարունակվեն մինչև կառավարության հրաժարականը

122

Բուլղարիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի մասնակիցները պահանջում են կառավարության և գլխավոր դատախազի հրաժարականը։

Առաջին զանգվածային ցույցի պատճառ հանդիսացավ այն, որ դատախազությունը ձեռբակալեց նախագահի աշխատակազմի երկու բարձրաստիճան անձանց։ Քաղաքագետների կարծիքով՝ այս գործողությունը իրավապահ մարմինների քաղաքական հարձակման առաջին փուլն էր նախագահ Ռադևի վրա, որը վերջերս կտրուկ քննադատում է Բոյկո Բորիսովի կառավարությունը։

Երկրի նախագահը հայտարարել է, որ մարդիկ հրապարակում են հայտնվել ստերի, կողոպուտի, կամայականության, բռնաշորթության ու այն ամենի պատճառով, ինչը 2 մլն քաղաքացու ստիպում է ապրել արտերկրում։ Դատախազությանը նա մեղադրել է մաֆիային պաշտպանելու մեջ։

«Մենք հավաքվել ենք, որպեսզի ասենք՝ ո՛չ քաղաքական բռնաճնշմանը, ո՛չ դատախազական բռնաշորթությանը, ո՛չ կամայականությանը, ո՛չ պոպուլիզմին, որոնք ոչնչացնում են օրենքն ու օրենքի գերակայությունը», նախագաի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը։։

Ցույցերի մասնակիցները հայտարարել են, որ մտադիր են շարունակել շարժումը, մինչև կառավարությունը հրաժարական տա։