Բերման է ենթարկվել Նարեկ Մալյանը

103

Վետո շարժման ղեկավար Նարեկ Մալյանը այսօր առավոտյան բերման է ենթարկվել Խոր Վիրապի եկեղեցիական համալիրի մոտից որտեղից պատրաստվում էր միայնակ ավտոերթ սկսել բողոքելով արտակարգ վիճակի երկարացման դեմ։

Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, առավոտվանից Խոր Վիրապի մոտ հավաքված էին մի քանի հարյուր ոստիկաններ, որոնք խոչընդոտել են ոչ միայն Նարեկի, այլ եկեղեցիական համալիր մոմ վառելու մեկնած ուխտավորների այցելիությունները։