Արտակարգ դրությունը 30 օրով երկարաձգվեց

95

Կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որի ընթացքում որոշվել է Հայաստանում կորոնավիրուսի վարակով պայմանավորված՝ արտակարգ դրությունը երկարաձգել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև օգոստոսի 13-ի ժամը 17։00։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ նախագծում հստակեցվել է ինքնամեկուսացման հրահանգ տալու ձևը, սահմանվել է, որ այն տրվում է բանավոր հասցեատիրոջ պահանջով և ենթակա է նաև գրավոր ձևակերպման:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ  եթե արտակարգ դրությունը չերկարացնեն, ապա հակահամաճարակային միջոցառումների համակարգը դե յուրե իր ուժը կորցրած կլինի: «Հասկանում ենք, որ արտակարգ դրությունը անվերջ երկարացնել հնարավոր չէ և պետք էլ չէ։ Այս ընթացքում որոշում ունենք, որ օրենսդրական փաթեթ մշակենք, որը հնարավորություն կտա այդ գործիքակազմը կիրառել ոչ թե արտակարգ դրության, այլ արտակարգ իրավիճակի ռեժիմով, որը ավելի թեթև կլինի»,-ասել է վարչապետը:

Կառավարության որոշումից հետո նախագիծն այսօր  կներկայացվի Ազգային ժողովի հատուկ նիստում: