Ադրբեջանցի օգտատերերը խոսում են 2 դիրքի կորստի և 17 հոգու մահվան մասին․ Արծրուն Հովհաննիսյան

131

ՀՀ Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խոսում է նոր բարենպաստ դիրքերի զբաղեցման մասին, իսկ ադրբեջանցի օգտատերերը՝  երկու դիրքի կորստի և 17 հոգու մահվան մասին։

«Երևում է այս ներքաղաքական իրավիճակում շատ ցավոտ են տանում իրենց կորուստները ադրբեջանական ԶՈւ-երի ղեկավարությունը։
Խոսքը Դիրքային կորուստների մասին է, մարդկայինի վրա հաստատ թքած ունեն»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

 Արդեն կանխատեսելի է, թե սահմանային իրավիճակի մասին ադրբեջանական լրատվամիջոցներն ինչ են գրելու։ Արծրուն Հովհաննիսյանը պատկերացնում է ադրբեջանական մեկնաբանությունները․ «Քանի որ «աշխարհի ահ ու սարսափ բանակը» դիրքեր է կորցրել ու հետ բերել չի հաջողվել, ուրեմն շուտով կհայտնվեն տեսանյութեր ադրբեջանական տարբեր տրմաչափերի ու գերճշգրիտ «շայթանների» կիրառության մասին, էրմանիստան դուշմանների «զոհերի» ու «կորուստների» մասին և այլն։ Մանավանդ ամենաքամանդույուշի զորավարն էլ գալիս է Շամխոր։
Ասածս ինչ է. չզարմանաք»։