Էլբակյանը 2 «Էմմի» մրցանակի է արժանացել

111

«Բոստոն Գլոբի» տեսանյութերի ավագ խմբագիր, տեսատեղեկությունների պատրաստման եւ տարածման գործադիր տնօրեն Անուշ Էլբակյանը վերջերս արժանացել է միաժամանակ երկու «Էմմի» մրցանակի իր պատրաստած «Ամեն ինչ փոխվում է: Կլիմայի փոփոխությունը Քեյփ Քոդում» (Մասաչուսեթսի նահանգ) վավերագրական տեսաֆիլմի համար, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի հունիսի 27-ի համարը, ավելացնելով, որ նրա «Էմմի» մրցանակների թիվը դրանցով հինգի է հասնում:

Նրա նախաձեռնությամբ պատրաստվել է քաղաքական տեսաֆիլմերի շարք, որոնց մաս են կազմում «ցամաքային խաղեր» եւ «Ապրիր քաղաքականապես երջանիկ պահեր» ֆիլմերը: Ուշադրության է արժանացել նաեւ նրա «Խելացի խոհարարներ» տեսաֆիլմը:

«Ուրախությունս ու հուզմունքս սահմաններ չունեն», նշել է Անուշը մրցանակի արժանանալու լուրն ստանալուց հետո:

Հ.Ծ.