Ստորագրահավաք Եվրոխորհրդարանում

106

Հունաստանի իշխող «Նոր ժողովրդավարություն» կուսակցության եվրոպատգամավորները սկսել են ստորագրություններ հավաքել Եվրոխորհրդարանում՝ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեին նամակ ուղարկելու նպատակով, որպեսզի ձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումները՝ Սուրբ Սոֆիան որպես մշակույթի համաշխարհային հուշարձան վերականգնելու համար։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։