Սերբիայում ցուցարարները պահանջում են առողջապահական համակարգի բարելավում և ավելին

115

Ցուցարարները պահանջում են կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերով ճգնաժամային շտաբի  կազմի փոփոխություն։ Բացի դրանից, նրանք ցույցեր են անում առողջապահական համակարգը բարելավելու համար։

Երկրում բողոքի ցույցերն անցկացվեցին մինչև երեկ ուշ երեկո։ Շարժումները դադարեցին, երբ գիշերը ձերբակալվեց 70 անձ։ Վիրավորվել է 19 հոգի, հաղորդում է Սերբիայի RTS հեռուստաալիքը։

Բելգրադում բողոքի ցույցերի առանձնահատկությունը կազմակերպիչների բացակայությունն է, ցույցերն անցկացվում են չհամաձայնեցված, նշում է ՏԱՍՍ գործակալությունը։

Որոշ տեղեկությունների համաձայն, ցուցարարները բողոքում են նաև բռնապետական կարգերի, գրաքննության, հովանավորչության, վատնումների և վախի մթնոլորտի դեմ։