Պատվո հյուպատոս ՎԱՀԵ ԴԱՐԲԻՆՅԱՆ

230

Օրերս մեծ գոհունակությամբ տեղեկացանք, որ մեր թերթի երկարամյա բարեկամ, Հայաստանում Ռամկավար Ազատական կուսակցության առաջին անդամներից Վահե Մարգարի Դարբինյանը Էկվադորի արտգործնախարարության որոշմամբ նշանակվել է Հայաստանում այդ երկրի պատվո հյուպատոս եւ ՀՀ արտգործնախարարությունը հաստատել է հավատարմագրումը:

Արդարեւ, հարավամերիկյան այդ երկրի կողմից այդպիսի վստահությունը առհավատչյան է այն բանի, որ Վահե Դարբինյանը Երեւանում, Լոնդոնում, Վիեննայում, Բազելում եւ Ստամբուլում իր ստացած ֆինանսագետի եւ բանկիրի կրթությունն ու փորձառությունը ի շահ իր երկրի եւ ի զարգացումն Հայաստան-Էկվադոր հարաբերությունների գործնական կյանքում լավագույնս դրսեւորող անձնավորություն է: Մի մարդՙ որ գիտի ոչ միայն կազմակերպել անվտանգությունն ու պաշտպանությունը տարբեր մարդկանց եւ ընկերությունների ունեցվածքը իր «Պանտերա» մասնագիտացած կազմակերպության միջոցով, այլեւ հայտնի է նաեւ որպես բարերար եւ բարեգործ, մեծ հարգանք վայելելով իր ընկերական լայն շրջանակներում:

Շնորհավորելով նրան ստանձնած պատվաբեր պաշտոնի առթիվ, հաջողություն ենք ցանկանում նրան անձնական կյանքում եւ ազգային ու միջպետական հարաբերությունների մեջ:

«ԱԶԳ»