ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրենը՝ Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու մասին

100

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Ադրի Ազուլեն, մեկնաբանելով Սուրբ Սոֆիա  տաճարի կարգավիճակի փոփոխումը, նշել է, որ խորապես ցավում է թուրքական իշխանությունների որոշման համար։ Որոշումն ընդունվել է առանց նախնական  երկխոսության, ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ, որը փոխանցում է news.ru-ն։

Մահմեդականների երկրպագություններն Այա Սոֆիայում կսկսվեն հուլիսի 24-ին։ Այդ մասին հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա նշել է, որ «Այա Սոֆիայի դռները միշտ բաց կլինեն տեղի բնակչության, զբոսաշրջիկների, մահմեդականների և այլ կրոնների ներկայացուցիչների համար», հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։