Թրամփը հայտարարել է, որ չի ուզում դուրս գալ ՆԱՏՕ-ից

111

«Ես չեմ ուզում դուրս գալ։ Բայց ուզում եմ, որ մյուս անդամները վճարեն իրենց արդար մասնաբաժինը», The Washington Post-ին տված հարցազրույցում հայտարարել է Թրամփը։

Նա նաև նշել է, որ իրեն հաջողվել է դաշինքի անդամներին համոզել մեծացնելու ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը։ Ըստ Թրամփի, այժմ ութ երկիր կատարում է իր պարտականությունները՝ ՀՆԱ-ի առնվազն 2 տոկոսը ծախսելով պաշտպանության կարիքների համար։ Եվ 2 տոկոսը դեռ քիչ է։ Ոմանք ոչինչ չէին վճարում, իսկ հիմա վճարում են։ Թրամփը նշել է, որ ՆԱՏՕ-ի ուժեղացման հիմանական նպատակը Ռուսաստանին հակազդելն է։