Թրամփը՝ պատմության ջնջման դեմ

1951

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կողմ է ռասիզմի դեմ խաղաղ ցույցերին, սակայն նա դեմ է ԱՄՆ-ի պատմության որոշ դրվագների վերաշարադրմանը կամ մոռացությանը։ Այդ մասին նախագահը հայտնել է The Washington Post-ին և Fox հեռուստաալիքին։

Թրամփը նշել է, որ ինքը հանդես է գալիս անցյալի պաշտպանությամբ։ «Սա մեր պատմության մի մասն է», ասել է նա։

Հաղորդվում է, որ նախագահը Black Lives Matter շարժումը մեղադրել է բռնության հրահրման մեջ և շարժման մասնակիցներին համարում է մարքսիստներ։