Արձագանքներ Սուրբ Սոֆիայի կարգավիճակի փոփոխման առնչությամբ

842

ԱՄՆ Կոնգրեսի Սենատի ներկայացուցիչները խստորեն դատապարտել են Թուրքիայի նախագահ Էրդողանի որոշումը։ Իր հերթին, իր ափսոսանքն է հայտնել ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, նշում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Այա-Սոֆիայի վերաբերյալ ցանկացած մեկնաբանություն միջամտություն է մեր ինքնիշխանությանը», ասել է Էրդողանը։

«Էրդողանը գործել է պատմական սխալ»։ Թուրքիային սպասվում են պատժամիջոցներ, ասել է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պեցասը։ Նա մանրամասնել է, որ հարցը կդրվի ԵՄ առաջիկա գագաթաժողովում։ «Բոլորը, ովքեր խախտում են միջազգային իրավունքը, պետք է հասկանան, որ խախտման համար գոյություն ունեն ցավոտ պատժամիջոցներ», ասել է Պեցասը։