Առաջարկվեց Աթաթուրքի տուն-թանգարանը դարձնել Պոնտոսի ցեղասպանության թանգարան

201

 «Հունական որոշում» խորհրդարանական կուսակցության ղեկավար Կիրիակոս Վելոպուլոսն առաջարկել է Այա-Սոֆիայի կարգավիճակի փոփոխմանն ի պատասխան ընդհանուր բեռնարգելք սահմանել թուրքական ապրանքների և ծառայությունների վրա, փակել սահմանները դրանց տարանցման համար, ինչպես նաև Սալոնիկում Քեմալ Աթաթուրքի տուն-թանգարանը վերածել 1914-1923 թթ․ օսմանյան թուրքերի իրակացրած ցեղասպանության հույն-պոնտացի զոհերին նվիրված տուն-թանգարանի։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«․․․Քեմալ Աթաթուրքի այսպես կոչված տուն-թանգարանը, որը երբեք էլ չէր եղել այդ մարդասպանի տունը, դարձնել Պոնտոսի ցեղասպանության թանգարան», ասել է Վելոպուլոսը։