SARS-CoV-2 ՉԺՀ ներմուծված ծովամթերքի փաթեթիների վրա

87

Չինաստանի մաքսատունը SARS-CoV-2 է հայտնաբերել Էկվադորից ներմուծված ծովախեցգետնի փաթեթների վրա, հաղորդում է Reuters գործակալությունը։ Վեց նմուշների արդյունքը դրական էր, սակայն փաթեթների ներսի կողմի և ծովախեցգետնի թեստավորման արդյունքը՝ բացասական։ Ներմուծումը դադարեցվել է։

Բացի դրանից, ինչպես հաղորդում է news.ru-ն, ՉԺՀ-ն դադարեցրել է մսի ներմուծումը ԱՄՆ-ի, Բրազիլիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի 23 ընկերություններից այն բանից հետո, երբ այդ ընկերություններում հայտնաբերվել է կորոնավիրուս։