Վահագն Չախալյանը բերման ենթարկվեց

86

Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանն ու նրա համախոհները հավաքվել էին  Բաղրամյան 26-ի դիմաց: Նրանք դեռ երեկ էին հայտարարել, որ ուզում են մամուլի ասուլիս հրավիրել ու նամակ հանձնել նախագահ Արմեն Սարգսյանին:  Վահագն Չախալյանը բողոքում է  խտրականության դեմ՝  ինչու են իշխանություններն ուզում լռեցնել իրենց, երբ իրենք ասելիք ունեն:

«Մենք նամակ ենք բերել՝  հանձնելու Հանրապետության նախագահին, ամոթանք տալու Լանզարոտեի կոնվենցիան ընդունելու համար: Այս մարդիկ ուզում են այսպիսի ճնշումներով մեր դպրոցներից վերացնել հայոց եկեղեցու պատմությունը, թուլացնել հայոց լեզուն և հայ ժողովրդի պատմությունը և  դրա փոխարեն սեռական դաստիրակաության ու այլասերության քարոզ մտցնել, որպեսզի կարողանան իրենց ծրագիրը կյանքի կոչեն»:

Ոստիկանները Վահագն Չախալյանին երկու րոպե են տվել՝ տարածքը լքելու համար, որից հետո նրան բերման են ենթարկել: