Սուրբ Սոֆիան վերածվեց մզկիթի

123

Հուլիսի 10-ին Թուրքիայի իշխանությունները Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճարը վերածեցին մզկիթի, հաղորդում է news.ru-ն։ Բյուզանդական այդ տաճարը եղել է քրիստոնեական մշակույթի ամենահայտնի հուշարձաններից մեկը։

Թուրքական դատարանը բեկանեց նախարարների կաբինետի 1934 թ․ որոշումը, ըստ որի համալիրը վերածվել էր թանգարանի։