Պենտագոնի ղեկավարը զեկույցներ չի ստացել ՌԴ-ի կողմից թալիբների պարգևատրման մասին

87

ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հայտարարել է, որ զեկույցներ չի ստացել այն մասին, թե Ռուսաստանը իբր «պարգևատրել է» թալիբներին՝ ամերիկացի զինվորների վրա հարձակման համար։

Որքան հիշում եմ, որևէ զեկույց չեմ ստացել, որտեղ կլիներ «պարգևատրում» բառը, նշել է Պենտագոնի ղեկավարը։ Նա ընգծել է, որ ԱՄՆ նախագահին կտեղեկացներ, եթե Ռուսաստանի մեղքը հաստատող զեկույց ունենար։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։