Հայկական երկու պետությունների նախագահները հանդիպել են

98

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Նա ասել է. «Հանրապետության նախագահի բարձր պաշտոնն ստանձնելուց հետո այսօր առաջին անգամ Ստեփանակերտում ընդունել եմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Իհարկե, այս ընթացքում Երևանում հասցրել ենք մի քանի անգամ հանդիպել, բայց համազգային օրակարգը քննարկելու ավելի մեծ հնարավորություն ունեցանք հենց այսօր: Մեր առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակեցինք ընդլայնված կազմով»: