Թրամփը վստահ է, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը կսատարեն իրեն

106

Դոնալդ Թրամփը վստահ է, որ ռեփեր Քանյե Ուեսթը, որը  հայտարարել է ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու իր մտադրության մասին, սատարում է իրեն:

«Քանյե Ուեսթն ու նրա կինը միշտ կաջակցեն մեզ»,- ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում:

Թրամփը խուսափել  է  մեկնաբանել Քանյայի հայտարարությունը, ըստ որի՝  ինքն այլևս չի սատարում հանրապետական նախագահին։ «Նա շատ լավ տղա է: Նա մի մարդ է, որի հետ ես շատ լավ հարաբերությունների մեջ եմ: Ի վերջո, ես կարծում եմ, որ նա կաջակցի հենց մեզ և ոչ թե մեկ ուրիշին․ մենք պետք է կանխենք, որպեսզի ձախ ծայրահեղականները հափշտակեն մեր երկիրը»:

Անցած շաբաթ Ուեսթը Twitter-ում գրառում էր կատարել այն մասին, որ  նոյեմբերին նախատեսված ընտրություններում կառաջադրվի որպես նախագահի թեկնածու՝ չնայած նրան, որ նա բաց է թողել հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը ԱՄՆ նահանգների մեծ մասում: