Դիմակ կրելու հետևանքները մաշկի վրա

112

Դիմակների երկարատև օգատագործումը կարող է մաշկային խնդիրներ առաջացնել։ Իսկ ամռանը դա է՛լ ավելի է վատթարանում, տեղեկացնում է ճապոնական Kyodo News-ը։

Համաձայն Տոկիոյի մի շարք կլինիկաների, դիմակների հանդեպ տարբեր տեսակի զգայունության դրսևորումները շատացել են, ավելի ու ավելի շատ մարդիկ են բողոքում բորբոքված մաշկից։

Երբ խոնավությունն ու ջերմաստիճանը բարձրանում են, դիմակի ներսում մաշկի վիճակը վատանում է։ Մաշկը վնասվում է դիմակի հետ շփման պատճառով, ասել է Տոկիոյի մաշկաբանության և պլաստիկ վիրաբուժության կլինիկայի ղեկավար Կոտարո Յոշիտակեն։

Հունիսին վերոհիշյալ կլինիկայում գրանցվել են ամենամեծ թվով պացիենտներ։ Պատճառը դիմակների առաջացրած խնդիրներն էին։ Բողոքները եռապատկվել են անցյալ տարվա հունիսի համեմատությամբ։