“Դատի տալ ԿԳՄՍ նախարարությանը` Հայ Եկեղեցու Պատմություն առարկան դպրոցական ծրագրերից հանելու համար”

152

Վարուժան Ավետիքյանը Ֆեյսբուկյան իր էջում գրում է, “Ուսանելի զարգացումներ. ԱՄՆ Ներգաղթի և Մաքսային Հսկողության ծառայությունը (ICE) օրեր առաջ որոշում է կայացնում, որ ԱՄՆ-ում գտնվող այն օտարերկրյա ուսանողները, որոնք միայն առցանց ռեժիմում են սովորում պետք է լքեն երկիրը: Դրանից անմիջապես հետ Հարվարդի համալսարանի նախագահ Լարի Բեքոուն հրապարակավ քննադատեց ԱՄՆ իշխանություններին այս որոշման համար, իսկ մի քանի օր անց` Հարվարդ ու MIT համալսարանները դատի տվեցին վարչակազմին ու դատարանից խնդրեցին չեղյալ ճանաչել այս նոր կարգավորումը: Դատի տալուց մի քանի օր անց ICE-ն անսաց համալսարանների պահանջին ու փոխեց իր նախնական որոշումը: Ի՞նչն է ուսանելի այս պատմության մեջ: Ի թիվս այլոց այն, որ բոլոր երկրների կառավարություններն էլ փաստացի ընդունում են սխալ որոշումներ, որ անկախությունն ու քաջությունը արժեքներ են, որ կրթական հաստատություններն առաջին հերթին պետք է սովորեցնեն իրենց ուսանողներին, որ կառավարական որոշումները մարդային ճակատագրեր կարող են խեղել ու այդ պատճառով պետք է շրջահայաց լինել, որ կառավարությունները պետք է ավելի արձագանքող լինեն ու արագ շտկեն իրենց սխալները:

Այս ամենից իմ մոտ մի գաղափար առաջացավ. խմբային հայցով դատի տալ ԿԳՄՍ նախարարությանը կամ կառավարությանը` Հայ Եկեղեցու Պատմություն առարկան դպրոցական ծրագրերից հանելու համար: Ո՞վ է միանում այս հայցին”: