«Բիլայնում» անհանգիստ են, թե նոր սեփականատերն իրենց կազատի աշխատանքից

91

«Յուքոմ» ընկերության համահիմնադիր և նախկին գործադիր տնօրեն Հայկ Եսայանը հայտարարել է, որ «Բիլայնում» աշխատանքից  զանգվածային ազատումներ չեն լինելու: «Մենք մարդկային ռեսուրսների կարիք ունենք, իսկ «Բիլայնի» աշխատակիցների  փորձառությունը մեզ շատ  պետք է: Վերջին  6-7 տարում «Բիլայնի» աշխատակազմն անընդհատ կրճատվել է: Ինչո՞ւ է այս անհանգստությունն առաջացել:  Իմ կարծիքով՝  կան ուժեր, որոնք հորդորում են աշխատակիցներին  այդպես անել»:

Նշենք, որ քանի որ Հայկ Եսայանը գնել է «Բիլայնը», աշխատակիցներն անհանգստություն են հայտնել, թե նոր տնօրինությունն իրենց կազատի աշխատանքից: Անգամ լուրեր են պտտվում, թե Հայկ Եսայանի հետ «Յուքոմից» դուրս եկած 500  աշխատակիցներն այսուհետև զբաղեցնելու են «Բիլայնի» աշխատակիցների տեղը:  

Իսկ «Բիլայնի» նոր սեփականատերը հայտարարել է, որ առաջիկա 6 ամիսներին ոչ մեկին աշխատանքից զրկվելու վտանգ չի սպառնում: Ավելին, նա պատրաստվում է  նոր ուժերով սկսել նոր աշխատանքը՝ ուսումնասիրելով «Բիլայնի» փորձառությունն ու աշխատանքային շարժը:

Հայկ Եսայանը 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատերն է, բայց  գաղտնի է պահում, թե որքան գումար է վճարել «Բիլայնը» գնելու համար: