Moderna-ն պատվաստանյութ մատակարարելու պայմանագիր է կնքել Rovi SA ընկերության հետ

104

Reuters-ը հաղորդում է, որ հայազգի գործարար Նուբար Աֆեյանի Moderna Inc ընկերությունն կորոնավիրուսի դեմ պոտենցիալ պատվաստանյութ մատակարարելու մասին համաձայնագիր է կնքել իսպանական Laboratorios Farmacéuticos Rovi SA ընկերության հետ: Ի

Moderna ընկերությունն ԱՄՆ-ում մարդկանց վրա պատվաստանյութը փորձարկած առաջին ընկերությունն է: Ընկերությունը մտադիր է այս ամիս սկսել ուշ փուլի փորձարկումները:

Ավելի վաղ ընկերությունն արտադրության մեծացման մասին համաձայնագիր է կնքել ԱՄՆ կառավարության հետ և 10-ամյա համագործակցության պայմանագիր շվեյցարական Lonza Group AG –ի հետ: