Օդերևութաբանները՝ կլիմայի փոփոխման մասին

89

Օդերևութաբանները եկել են այն եզրակացության, որ հաջորդ ամեն հինգ տարվա ընթացքում համաշխարհային տարեկան միջին ջերմաստիճանը կլինի առնվազն մեկ աստիճանով բարձր մինչարդյունաբերական մինիմումից։

Ըստ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կայքի՝ 1850–1900 թթ․ համեմատ Երկրի միջին ջերմաստիճանը արդեն իսկ բարձրացել է 1 °C-ով։ Մանրամասնվում է, որ վերջին հինգ տարիները նախորդ հնգամյակների համեմատ ամենատաքն են եղել։

Օդերևութաբանների համաձայն ՝ 2020–2024 թթ․ Երկրի բոլոր շրջաններում նախկինից տաք ջերմաստիճան կլինի։