Սերբիան հրաժարվեց պարետային ժամի մտքից

91

Բողոքի զանգվածային ցույցերի ֆոնին Սերբիայի ազգային ճգնաժամային շտաբը հրաժարվեց Բելգրադում ուրբաթ օրվանից երկուշաբթի պարետային ժամ պարտադրելու մտքից։ Հուլիսի 9-ին երկրի վարչապետ Անա Բռնաբիչը մամլո ասուլիսում հայտարարեց, որ մայրաքաղաքում մտցվելու են միայն մարդկանց զանգավածային հանդիպումների սահմանափակումներ, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը անկարգությունների համար մեղադրում է արտասահմանյան հատուկ ծառայություններին և ընտրություններում պարտված քաղաքական ուժերին։ Սակայն, փորձագետների կարծիքով, մարդիկ իսկապես դժգոհ էին կարանտինից, առավել ևս, որ այն փաստորեն հանվել էր միայն ընտրությունների ընթացքում։