Պորոշենկոն հայտարարեց իր դեմ քրեական գործի փակման մասին

81

Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է իր դեմ արդեն չորրորդ քրեական գործի փակման մասին։

««Լենինյան դարբնոցի» մասին գործը այսօր փակվեց», ասել է նա։ Դա Պորոշենկոյի նկատմամբ հարուցված 24 գործերից մեկն էր, տեղեկացնում է Украинская правда-ն։

Ուկրաինայի չորրորդ նախագահ Վիկտոր Յանուկովիչի աշխատակազմի նախկին առաջին տեղակալ Անդրեյ Պորտնովի խոսքերով՝ «Փակվեց Кузница на Рыбальском գործարանի վաճառքից Պորոշենկոյի ստացած հանցավոր եկամուտների լվացման վերաբերյալ գործերից մեկը»։ Փաստաբանը նշել է, որ որոշումը կբողոքարկի դատարում, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։