Նավթի գները կայուն են

90

Վերջին երկու ամսում հում նավթի գները, ապրիլ-մայիսին տեղի ունեցած գնային ճգնաժամից հետո համեմատաբար կայուն են։

Մեկ բարել նավթի գինը Նյու Յորքի սակարանում այս պահին 40 դոլար 73 ցենտ է։ Լոնդոնի սակարանում մեկ բարել նավթի համար տալիս են 43 դոլար 29 ցենտ։

Հիշեցնենք, որ մեկ բարելը մոտ 159 լիտր է, իսկ Նյու Յորքի և Լոնդոնի սակարաններում վաճառվում է օգոստոս և սեպտեմբեր ամիսների ֆյուչերսային պայմանգրերը։